Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Պիտի լիներ մեկ համախմբված, կայացած ռեսուրսակիր ուժ՝ ընդդեմ թշնամի իշխանության

Պիտի լիներ մեկ համախմբված, կայացած ռեսուրսակիր ուժ՝ ընդդեմ թշնամի իշխանության
31.03.2025 | 17:50

Ամեն դեպքում՝ մտահոգիչ են արդյունքները.

որքան էլ վարչական ռեսուրս օգտագործեին, որքան էլ տգետ ու անհայրենիք թուրքասերներ լինեին, 35+% չպիտի հավաքեր ՔՊ-ի թեկնածուն Գյումրիում:

Ինչևէ, մեր խնդիրը վաղուց իրենք չեն, այլ մենք ենք՝ ընդդիմությունը:

Ողջամտությունը հուշում էր, որ այս օրհասական պահին մենք՝ ազգային թևը, պարզապես իրավունք չունեինք հազար ու մի շարժումով ու կուսակցությունով ու չգիտեմ էլ ինչ կեղծ քաղաքական կատեգորիաներով նոր բջիջների բաժանվել ու մրցակցության դաշտ ստեղծել. էստեղ պիտի լիներ ՄԵԿ հստակ, համախմբված, կայացած ռեսուրսակիր ուժ՝ ընդդեմ թշնամի իշխանության:

Բայց. ունենք այն, ինչ ունենք: Ունենք նախորդ իշխանություն, որը որոշեց շարունակել խաղը, նորից իր մենաշնորհի տակ կեղծ մրցակցություն ստեղծել ու ասել՝

թող մրցեն, ով ուժեղ է, նա էլ թող հաղթի, իբր «առողջ մրցակցություն» է ստեղծում: Ի՞նչ մրցակցություն աղետի ժամին…

Տխուր է այս ամենը, շատ տխուր:

Եթե նույնիսկ խաղում էլ են՝ անտաղանդ են խաղում, հայի դեմ են խաղում, եթե կեղծում էլ են՝ հայրենիքի դեմ են կեղծում, հանցանքի՞ են գնում՝ արդարացված կլիներ, եթե հանուն հայրենիքի լիներ: Ամբողջ խնդիրն այն է, որ այս ամենը այժմ և միշտ մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ է արվել:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ